Դեկտեմբերի 7-ին, ժամը 13.30-ի սահմաններում, ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները Երիտասարդական թաղամասի անասնաշուկայում նկատել են «ՈւԱԶ-3303» մակնիշի բեռնատար ավտոմեքենա` բեռնված վառելափայտով, որի վարորդը՝ 1964 թ. ծնված  Բաբկեն Հ.-ն, հայտնել է, որ վառելափայտը պատկանում է իրեն, եւ այն մոտ 25 օր առաջ հատել է Դիլիջանի անտառից:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Բաբկեն Հ.-ն վառելափայտի ձեռքբերման վերաբերյալ փաստաթղթեր չի ներկայացրել, սակայն հայտնել է, որ հայտնաբերված վառելափայտի վերաբերյալ ունի համապատասխան փաստաթղթեր:

Նա ավտոմեքենայի հետ միասին բերման է ենթարկվել բաժին:

Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է մոտ 3 խմ վառելափայտ:

Բնությանը հասցված վնասի չափը պարզվում է:

Նախապատրաստվում են նյութեր: