Ինդոնեզուհի տան աշխատող Էրվիանա Սուլիստյանինգսին (Erwiana Sulistyaningsih) Հոնկոնգի դատարանում իր գործատուին մեղադրել է կտտանքների ենթարկելու մեջ, հայտնում է Reuters-ը: Վարձու աշխատողի խոսքով՝ նրա տիրուհին իր բերանում խցկել է փոշեկուլի ռետինափողրակը եւ անընդհատ պտտել այն:
Տուժածը նաեւ պատմել է, որ տան տիրուհին նրան ծեծել է կախիչներով, հատակի փայտով: Նա չի վճարել Սուլիստյանինգսին, թույլատրել է քնել օրական 4 ժամ եւ ընդամենը 6 կտոր հացով ու բրնձով է կերակրել, հայտնում է Lenta.ru-ն:
Դատախազությունը տան տիրուհու նկատմամբ միանգամից 20 կետերով մեղադրանք է ներկայացրել, այդ թվում՝ առողջությանը ծանր վնասի հասցնում, բռնություն եւ ահաբեկում:



























