Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ժամը 14.08-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի թիվ 2/42 հասցեի մոտակայքում հայտնաբերվել է նռնակ, անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՄՓՎ օպերատիվ եւ ՊՆ N զորամասի սակրավորական խմբերը:

Պարզվել է, որ չգործող հիվանդանոցի տարածքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս հայտնաբերվել է «Ֆ-1» տիպի ուսումնական նռնակ, որը տեղափոխվել ՀՀ ոստիկանության Վանաձորի բաժին: