Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երեւան քաղաքում երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես 2014 թվականի դեկտեմբերի 15-ից գործարկվելու են հետեւյալ վայրերում տեղադրված երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերը.
1.Ք. Երեւան, Իսակովի պողոտա՝ թիվ 80 դպրոցի հարեւանությամբ՝ երկու արագաչափ երկու ուղղություններով՝ որտեղ երթեւեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
2.Ք. Երեւան, Փիրումյանների փողոց՝ մեկ արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները:




























