Լիտվայի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները ողջունում են լիտվական Շյաուլյայ քաղաքի ռազմական ավիաբազայի զարգացման համար 13 մլն դոլար հատկացնելու ԱՄՆ-ի մտադրությունը, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Միջոցների տրամադրման որոշումը ընդունել է ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատը: Լիտվական նախարարները նաեւ հույս են հայտնել, որ ներկայացուցիչների պալատում քվեարկությունից հետո նախագիծը կսատարի նաեւ ԱՄՆ-ի սենատը: