Քաջ հայտնի է՝ ով ում պատվերներն է կատարում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, լրագրողներին հայտարարել է Հայաստանի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում կաշառակերության եւ կոռուպցիայի մասին հարցերը հնչում են դիտավորյալ եւ որոշակի նպատակներով:
«Պետք է պարզապես պայքարել եւ արմատախիլ անել այդ երեւույթները: Եվ պետք չէ պատվիրված հայտարարություններ անել: Այն քաղաքական ուժերը, որոնք կանգնած են դրանց հետեւում, կցանկանա՞ն լուծել այդ խնդիրները, եթե նրանց հաջողվի իշխանության գալ»,-հարց է տվել Գալուստ Սահակյանը:
Նա համարում է, որ թշնամանք սերմանող հայտարարությունների փոխարեն «հասարակությունը պետք է սովորի փոխադարձ հանգանքի եւ վստահության»:




























