Չի կարելի է հայտարարել, որ Ռուսաստանի հայ գործարարները ոչ մի գումար չն նվիրաբերում «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, խորհրդարանում հայտարարեց Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը:

«Եթե կասկածում եք, խորհուրդ կտամ ծանոթանալ տվյալներին, թե վերջին տարիների ընթացքում ով եւ ինչքան է նվիրաբերել: Այդժամ կտեսնեք, որ չարժե նման բան ասել: Ամբողջ աշխարհի հայերը ցանկանում են օգնել իրենց հայրենիքին: Նրանց մտադրությունները կախված չեն երկրից, որտեղ նրանք ապրում են: Մեկը մյուսի հետ կապ չունի», - նշեց Աբրահամյանը: