Ադրբեջանում զինծառայողներ տեղափոխող բեռնատարը պայթել է ականի վրա: Միջադեպը տեղի է ունեցել Ղազախի շրջանի Բալաջաֆարլի գյուղի տարածքում:

haqqin.az-ի փոխանցմամբ՝ արտակարգ պատահարի արդյունքում մահացել է 2 երեխաների հայր, 35-ամյա Ղոշհար Ղուրբանովը: Հանլինգլար գյուղի 26-ամյա բնակիչ Էշղին Շահբալազովը տեղափոխվել է հիվանդանոց: