Ադրբեջանական կողմը հերթական անգամ ցույց տվեց իր իրական դեմքը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած միջադեպը:
«Ադրբեջանի գործողությունները եւ նրա քաղաքականությունը իրենց էությամբ ահաբեկչական եւ դիվերսիոն են»,-ընդգծեց Դավիթ Բաբայանը:
ԼՂՀ պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն, այսօր՝ դեկտեմբերի 8-ին ադրբեջանական ԶՈՒ գործողությունների հետեւանքով զոհվել է ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայող, 19-ամյա Գարիկ Իսպիրյանը:
Որոշ տվյալներով՝ ադրբեջանական կողմը եւս ունի կորուստներ:




























