Երեւան-Գյումրի ճանապարհի 95-րդ կմ-ին, դեկտեմբերի 7-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա»  մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով 31-ամյա Գառնիկ Էլոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն: