59-ամյա Վիկտոր Մարտինեսն արդեն բազմաթիվ տարիներ Սան Պաուլոյում մեծ ճանաչում ունի, բայց տեղի բնակիչները վստահ են, որ առեւտրի տան իրենց սիրելի Սանտա Կլաուսն արժանի է համաշխարհային ճանաչման՝ որպես ամենաշատ դաջվածք ունեցող ձմեռային հրաշագործ: Տղամարդու մարմնի 94%-ը պատված է դաջվածքներով:

Առաջին հայացքից բրազիլական Սանտան ոչնչով չի տարբերվում իր գործընկերներից. ճերմակ մորուք, ակնոց, սպիտակ մորթիով կարմիր կոստյում: Սակայն քաղաքի բնակիչները գիտեմ, որ նա նման չէ մյուսներին: Ըստ LifeNews-ի, 15-ամյա փորձով հրաշագործը ոտքից գլուխ պատված է եղջերուների, ամանորյա նվերների, քաղցրավենիքի, Ծննդյան մաղթանքների եւ այլ դաջվածքներով:

«Ոմանք արդեն լսել են, որ քաղաքում պատկերազարդված Սանտա կա, եւ փնտրումն ինձ, որպեսզի հենց ես իրենց երեխաներին շնորհավորեմ: Իսկ մյուսները, իմանալով այդ մասին, հրաժարվում են ինձ աշխատանք տալ: Ամեն ինչ անհատական է»,- նշել է Մարտինեսը:

Վիկտորի սիրելի աշխատանքային համազգեստը, սակայն, հետաքրքրասերների հայացքներից ամբողջությամբ ծածկում է նկարները, սակայն նա միշտ պատրաստ է հյուրերի խնդրանքով ցուցադրել դաջվածքներից որեւէ մեկը: Նա խոստովանել է, որ երեխաներին դուր են գալիս սիրելի մուլտֆիլմերի սյուժեները, իսկ մեծահասակներին ավելի շատ հետաքրքրում են Սանտա Կլաուսի մեջքին արված գոթական գրառումները: