Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում, դեկտեմբերի 7-ին, ժամը 18.10-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է շրջվել փոսը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով 3 ուղեւորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























