Հայաստանի ԱԺ այցելած պատվիրակությունների ծառուղում այսուհետ իր տեղը կունենա նաեւ հայ-ուրուգվայական հարաբերությունները խորհրդանշող ծառը: Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորին եւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ի նշան երկու ժողովուրդների բարեկամության եղեւնի են տնկել:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԺ մամուլի ծառայությունից: