«Գազպրոմ» ընկերությունը դեպի Թուրքիա նոր գազատարի կառուցման համար ձեռնարկություն կստեղծի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, հայտարարել է «Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը:
Ձեռնարկությունը կկոչվի «Գազպրոմ ռուսսկայա» եւ կգրանցվի Սանկտ Պետերբուրգում:
«Համապատասխան ընթացակարգերը մեկնարկել են այսօր»,-ասել է Կուպրիյանովը:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Թուրքիա կատարած այցի արդյունքում ռուսական «Գազպրոմ» եւ թուրքական «Botas» ընկերությունները դեկտեմբերի 1-ին Փոխգործակցությանհուշագիր են ստորագրել, որը վերաբերում է Սեւ ծովի տակով դեպի Թուրքիա գազատար կառուցելուն, որի հզորությունը կլինի 63 մլրդ խմ տարեկան (ինչպես «Հարավային հոսքի» դեպքում):
Այդ ծավալից 14 մլրդ խմ-ն նախատեսված է Թուրքիայի համար, մնացած գազը (մոտ 50 մլրդ խմ) կմատակարարվի դեպի Հունաստան:




























