Ֆիլիպինների արեւելյան ափերին մոլեգնող այս տարվա ամենահզոր «Հագուպիտ» թայֆունը արդեն առնվազն 21 մարդու կյանք է խլել, հաղորդում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ազգային բաժանմունքը: «Մենք կարող ենք հաստատել տեղեկությունը՝, որ 21 մարդ է զոհվել Արեւելյան Սամար նահանգում, որոնցից 16-ը՝ Բորանգան քաղաքում»,-հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով Reuters-ը:
Արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների կառավարման ազգային խորհրդի տվյալներով՝ այս պահի դրությամբ արդեն այս կամ այն չափով տուժել է ավելի քան մեկ մլն մարդ: Աղետին ուղեկցող հորդառատ անձրեւները սողանքների պատճառ են դարձել երկրի կենտրոնական մասում, որը հանգեցրել է էլեկտրականության անջատումների եւ ցամաքային հաղորդակցության փակման:
Ներկայումս թայֆունը 10 կմ/ժամ արագությամբ շարժվում է դեպի հյուսիս-արեւմուտք:
Այդ ընթացքում «Հագուպիտ» թայֆունը զգալիորեն թուլացել է. այժմ քամու արագությունը կազմում է 120կմ/ժամ, երբեմն հասնելով 150 կմ/ժամի:
Կես միլիոն ֆիլիպինցիների տարհանել են սպասվող թայֆունի պատճառով



























