Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկյան Time ամսագրի վարկածով «Տարվա մարդ» կոչման թեկնածուների շարքում է: Նա այդ կոչման համար կմրցակցի հայտնի երգչուհի Թեյլոր Սվիֆթի եւ 6 այլ հայտնի անհատների հետ:

Ինչպես հաղորդում է The Independent-ը, անհայտ է, թե ինչպես են փոփ երգչուհին եւ ՌԴ նախագահը, որը վատ համբավ ունի ԼԳՏԲ հանրույթի վերաբերյալ, հայտնվել այս տարվա առաջատար 8 անձանց ցանկում:

Նրանց հետ միասին այդ ցանկում են Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուքը, ԱՄՆ ազգային ֆուտբոլային լիգայի հանձնակատար Ռոջեր Գուդիլը, Իրաքյան Քուրդիստանի առաջնորդ Մասուդ Բարզանին, Alibaba Group ընկերության հիմնադիր Ջեք Ման, ինչպես նաեւ Էբոլայի դեմ պայքարող բժիշկների թիմը եւ ամերիկյան Ֆերգյուսոն քաղաքի ցուցարարները, որոնք պայքարում են աֆրոամերիկացու սպանության գործի արդար հանգուցալուծման համար: