Ուկրաինայի Գերագույն Ռադայում ԱՄՆ Կոնգրեսին ուղղված որոշման նախագիծ է ընդգրկվել: Նախաձեռնության նպատակը Վաշինգթոնի հնարավորինս շուտ ռազմական օգնություն եւ հատուկ դաշնակցի կարգավիճակ ստանալն է, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը: Որոշման նախագծի  տեքստը դեռ չի հրապարակվել:

Պատգամավորներ Սերգեյ Պաշինսկին («Ազգային ճակատ» խմբակցություն) եւ Իվան Վիննիկը (Պյոտր Պորոշենկոյի բլոկ) համարում են, որ «Ռուսաստանի Դաշնությունը փաստացի Ուկրաինայի հանդեպ ռազմական ագրեսիայի ակտ է իրականացրել»:

Նրանք կարծում են, որ Ուկրաինայի տարածքում «մինչ օրս ռուսական ռազմական ստորաբաժանումներ են տեղակայված», իսկ սահմանին են մոտենում նորերը: Հետեւաբար, ռազմական գործողությունների ծավալման իրական սպառնալիք կա, հավելել են նրանք: