Երկուշաբթի Ֆրանսիայի իշխանություններն ԱՄՆ-ի հետ պայմանագիր են ստորագրել Հոլոքոստից փրիկվածներին 60 մլն դոլար հատկացնելու մասին, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Վաշինգտոնում ֆրանսիական դեսպանատան ներկայացուցիչ Առնո Գիյուային։
Այդ քայլն ուղղված է պատմական պատասխանատվության սկզբունքներին Ֆրանսիայի հավատարմությունը ցուցադրելուն։ 2014թ. նշվեց Նորմանդիայում դաշնակիցների ափհանման 70-ամյակը, ինչը, հնարավոր է, նույնպես ազդեցություն է ունեցել փոխհատուցման որոշման վրա, հայտնում է Gazeta-ն։
Հոլոքոստը պատմության ամենահայտնի ցեղասպանություններից է։ Երկրորդ աշխարհամարտի տարիներին նացիստական Գերմանիան 6 միլիոնից ավելի հրեա էր բնաջնջել։ Զանգվածային բնաջնջման էին ենթարկվել նաեւ այլ ազգերի եւ սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ հիվանդներ եւ հաշմանդամներ։




























