Ամերիկյան Միչիգան նահանգում դեկտեմբերի 5-ին դանակով «Ամտրակ» գնացքի ուղեւորների վրա հարձակված տղամարդն իր գործողությունները բացատրել է վագոնում դեւի հայտնվելով, հայտնում է  Associated Press-ը։

4 մարդու սպանության մեջ մեղադրվող 44-ամյա Մայքլ Ուիլյամսը դատարանում հայտարարել է իր անմեղության մասին։ Ըստ նրա՝ «երիտասարդը, ում հետ ինքը զրուցում էր գնացքում, վերածվել է դեւի, եւ ինքը ստիպված մարտնչել է նրա դեմ», փոխանցում է Lenta-ն։

Նրա քույր Թրեյսի Ուիլյամսը պատմել է, որ եղբոր հետ  շփվել է նախորդ շաբաթ։ Նա, ըստ քրոջ խոսքերի, հալյուցինացիաներ է ունենում եւ վախենում իր կյանքի համար։

 «Ինչ էլ որ նրա աչքին երեւացել է, նրա համար իրական է եղել։ Ես չկարողացա նրան համոոզել, որ այլկերպ մտածի», — հայտնել է Թրեյսին։

Կինը նշել է, որ եղբայրը նախկինում զորքերում է ծառայել։ Երբ նախորդ տարի Ատլանտա է տեղափոխվել, սկսել է բեռնատարի վարորդ աշխատել։