Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանի համար զարմանալի չէ, որ խորհրդարանական ոչ իշխանական եռյակի մյուս ուժերը չսատարեցին իրենց ու դեմ չքվեարկեցին Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրին:

«Արտաքին վեկտորում եռյակը երբեք չի համագործակցել»,- այսօր` դեկտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Թեւան Պողոսյանի խոսքով` դեկտեմբերի 10-ին «Ժառանգություն» խմբակցության անդամները լինելու են եռյակի դեկտեմբերի 10-ին կայանալիք հանրահավաքին եւ իրենց ծրագրերում ոչինչ չի փոխվել:

«Այս հանրահավաքը միասին ենք նախաձեռնել, բացի դրանից այն նվիրված է մարդու իրավունքներին»,- ավելացրեց պատգամավորը: