Նոր Զելանդիայում բլատտոֆոբիայով (վախ խավարասերներից) տառապող մեքենայի կին վարորդը դարձել է լուրջ ավտովթարի պատճառ:

«Վեստիի» փոխանցմամբ՝ ճանապարհով ընթացող կին վարորդը հանկարծակի արագ անցել է հանդիպակաց ճանապարհ եւ բախվել երկու ավտոմեքենաների: Ավելի ուշ, կինը ոստիկաններին հաղորդել է, որ կառավարումը կորցրել է մեքենայի մեջ անսպասելիորեն հայտնված ուտիճի պատճառով:

Առաջին տրանսպորտային միջոցը, միայն թեթեւակիրորեն հարվածել է սեւ «Toyota»-ի հետեւամասը:

Իսկ ահա երկրորդ մեքենայի հետ բախվել է դիմացից: Ավտոմեքենայում գտնվող երկու տղամարդկանց տեղափոխել են հիվանդանոց: