Ռուբլու անկման եւ նավթի ցածր գների պատճառով ՌԴ-ի բյուջեի կորուստները 2015թ. կարող են կազմել 331 մլրդ ռուբլի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Հաշվիչ պալատի ղեկավար Տատայան Գոլիկովային:
«Ինչ վերաբերում է գնաճին եւ մեր գնահատումներին, ես կասեի հետեւյալը. մենք լիովին համաձայն չենք գնաճի այն գնահատականի հետ, որը վերջերս հրապարակել է տնտեսական զարգացման նախարարությունը: Որքանով ես հիշում եմ՝ այնտեղ 2014թ. արդյունքներով սպասվում է 9% գնաճ: Մենք լուրջ մտահոգություններ ունենք, որ 9%-անոց սահմանագիծը կարող է գերազանցվել: Միջակայքի մասին խոսելը դժվար է, հավանաբար, 9,6%-9,8%», - ասել է Գոլիկովան:




























