Ճապոնիայում որոշ ավիաընկերություններ հաճախ ուղեւորներին երկրի մի ծայրից մյուսը մեկնելու հնարավորություն են տրամադրում այնպիսի գնով, որը զգալիորեն էժան է նույն երթուղով երկաթուղային տոմսի արժեքից: Ավելի շատ հաճախորդ ներգրավելու եւ իր մրցակիցներից առաջ անցնելու համար որոշ ավիափոխադրողներ անսովոր քայլեր են ձեռնարկում:
Այսպես, Vanilla Air ավիաընկերությունը հաջորդ ամսվանից կսկսի Տոկիոյից դեպի երկրի հարավային Ամամի-Օսիմա կղզի թռիչքների անսահմանափակ հնարավորությամբ երթեւեկության տոմսեր վաճառել: 40 հազար իենի դիմաց (մոտ 330 դոլար) նման տոմսը ձեռքբերող քաղաքացին այդ երթուղով կարող է թռչել տառացիորեն այնքան, որքան կամենում է:




























