Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 8-ին, ժամը 16.30-ին, Մոսկվա-Երեւան չվերթով «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել եւ ոստիկանության ծառայողների հետ բաժին ներկայացել 28-ամյա Սամվել Հ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա օգոստոսի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը/ մեղադրանքով:




























