Պետք չէ չափից ավելի հավատալ «մարդու իրավունքներ» կարգախոսին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է հոգեբան Ռուբեն Աղուզումցյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչով է պայմանավորված որոշ մարդկանց մոտ անվերապահ հավատը մարդու իրավունքների հաղթանակին Եվրոպայում եւ նախընտրությունը եվրաինտեգրմանը տալը:

«Թույլ տվեք ինչ-որ տեղ չհամաձայնել: Մեր երիտասարդությունը Եվրոպայի մասին գիտի ոչ թե լսելով, այլ այցելությունների կամ ուսուցման փորձով: Բայց եթե մենք խոսում ենք մարդու իրավունքների մասին, ապա դա, ավելի շուտ, խաղաքարտ է, որը կոնյուկտուրայից կախված օգտագործում է այս կամ այն պետությունը»,-ընդգծել է Աղուզումցյանը:

Նույնկերպ «Ազատություն տվեք» կարգախոսն իր մեջ լուրջ հնարք է պարունակում, հավելել է հոգեբանը: «Եթե որեւէ մեկին խնդրում են ազատություն տալ, ենթագիտակցորեն ենթադրում են, որ նա կարող է այն նաեւ վերցնել: Պետք է մարդիկ իրավունքներ չսպասեն որեւէ մեկից, այլ իրենք գիտակցեն իրենց իրավունքները»,-նշել է հոգեբանը: