Սենատի զեկույցի հրապարակման նախօրեին, որը, ինչպես սպասվում է, քննադատության կենթարկի ահաբեկչության մեջ կասկածվող կասկածյալների հարցաքննության ժամանակ ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից օգտագործվող մեթոդները, ԱՄՆ-ի  իշխանությունները ուժեղացրել են ամբողջ աշխարհում իրենց դիվանագիտական առաքելությունների պահպանությունը: Ամերիկյան իշխանությունները զգուշանում են այլ երկրների բնակիչների կողմից այդ տվյալների ագրեսիվ արձագանքից, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էրնեստին:

Սպասվում է, որ երեքշաբթի հրապարակվող 6 հազար էջից բաղկացած զեկույցը լուս կսփռի «Ալ-Քաիդայի» ենթադրվող անդամների հարձաքննության ժամանակ Կենտրոնական հետախուզության վարչության աշխատակիցների կողմից կտտանքների ենթարկման փորձառության վրա: Այդ պրակտիկան գաղտնի ծրագրի մի մասն է, որը ներդրվել է նախագահ Ջորջ Բուշի կողմից՝ 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո: Այդ ծրագիրը դադարեցվել է  Բարաք Օբամայի կողմից՝ 2009թ. երկրի նախագահությունը ստանձնելուց հետո:

Զեկույցի 480 էջանոց համառոտ բովանդակությունը հրապարակվել էր ԱՄՆ-ի Կոնգրեսի վերին պալատի դեմոկրատների կողմից: Սենատի կողմից պատրաստվող զեկույցի մասին տեղեկությունների որոշ արտահոսք նկատվել էր դեռ օգոստոսին՝ Օբամային ստիպելով խոստովանել. «Մենք որոշ բաներ ենք արել, որոնք հակասում են մեր արժեքներին»: