Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը վատ ինքնազգացողության պատճառով դադարեցրել է ZDF եւ ARD հեռուստաալիքներին տրվող հարցազրույցը: «Կանցլերն իրենց վատ է զգացել, նա ստիպված էր սնվել, խմել եւ հետո միայն շարունակել հարցազրույցը», -  բացատրել է կառավարության ներկայացուցիչ Շթեֆան Զայբերգը: Նշվում է, որ կանցլերի մոտ թուլության նոպա է եղել, գրում է Gazeta.Ru-ն՝ վկայակոչելով The Local-ին:

Ավելի վաղ Եվրախորհրդարանի պատգամավոր, «Ձախ ճակատ» կուսակցության առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնը վիրավորել էր ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելին՝ ի պատասխան Ֆրանսիայի հասցեին ուղղված վերջինիս քննադատական նկատառմանը:

«Լռեք, տիկին Մերկել: Ֆրանսիան ազատ է», - գերմաներենով գրել է քաղաքական գործիչը, որից հետո ֆրանսերենով ավելացրել է. «Ավելի լավ է՝ զբաղվեք ձեր աղքատներով եւ ավերակների մեջ գտնվող ձեր տնտեսությամբ»: