Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ եւ Մաշտոցի բաժնի ծառայողների հետ միասին, դեկտեմբերի 8-ին, ժամը 16.00-ին, 16-րդ թաղամասի թիվ 41 շենքի մոտից «Օպել Աստրա Ջի»  մակնիշի ավտոմեքենայով բերման է ենթարկվել 59-ամյա Ռաֆիկ Մ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրա պայուսակի գրպանից հայտնաբերվել է  պոլիէթիլենային 2 փաթեթ, որոնցից մեկի մեջ առկա էր 14.3 գրամ, իսկ մյուսի մեջ` 2.3 գրամ ընդհանուր քաշով բաց դեղնավուն հատիկավոր զանգված:

Հայտնաբերվածն առգրավվել եւ ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:

Կատարվում է հետաքննություն: