Երեւանի Բագրատունյաց փողոցի թիվ 59 հասցեի դիմաց, դեկտեմբերի 8-ին, ժամը 7.50-ին, «Ֆոլքսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 68-ամյա տղամարդուն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:  Կատարվում է քննություն: