Պղտոր ջրում ձուկ որսալու փորձերը կպատժվեն: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին լրագրողներին հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ մեկնաբանելով նոյեմբերի 24-ից սկսած հայկական դրամի արժեզրկումը:
Նա քաղաքացիների կոչ է արել արժույթի սպեկուլյատիվ փոխարկումներ չիրականացնել: «Նկատի ունեմ արժութային գործարքները, որոնք չեն բխում օբյեկտիվ պահանջմունքներից, այլ շահագրգված են բացառապես արժութային փոխարժեքների տատանումների սպասումներով: Պղտոր ջրում ձուկ որսացողները կպատժվեն», - նշեց Ջավադյանը՝ հավաստիացնելով, որ ԿԲ-ն ֆինանսական շուկայի վերահսկողության բավարար գործիքների է տիրապետում:
Նշենք, որ նոյեմբերի 24-ից սկսած հայկական դրամը արժեզրկվել է ավելի քան 10%-ով:




























