Երեւանի Սեբաստիայի փողոցի թիվ 32 հասցեի դիմաց, դեկտեմբերի 8-ին, ժամը 21.00-ին, իրար  են բախվել  «ԲՄՎ»  եւ «Ջիպ» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Ջիպ»-ի ուղեւորը եւ «ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: