2015-ի հունվարի 1-ից Հայաստանը պաշտոնապես դառնալու է ԵՏՄ անդամ երկիր, ինչը լայն հնարավորություններ կարող է ընձեռել Քուվեյթին Հայաստանում համատեղ ձեռնարկություններ հիմնելու եւ ԵՏՄ անդամ երկրների շուկաներ արտադրանքն արտահանելու կապակցությամբ: Այս մասին դեկտեմբերի 8-ին, Քուվեյթի Ալ-Ահմադի նահանգի նահանգապետ Ֆավազ Ալ-Խալեդ Ալ-Համադ Ալ-Սաբահի հետ հանդիպման ժամանակ նշել է Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվեցին միջմարզային համագործակցության հետագա խորացմանը վերաբերող հարցեր: Երկուստեք կարեւորվեց իրավապայմանագրային բազային խորացման անհրաժեշտութունն ու մարզերի միջեւ հարաբերություններին առավել համակարգված բնույթ հաղորդելու անհրաժեշտությունը:
Զրուցակիցներն ընդգծեցին այս ոլորտում առկա ներուժն ու այն նպատակային օգտագործելու երկկողմ պատրաստակամությունը: Դեսպան Չարչօղլյանն առաջարկեց քննարկումներ սկսել առեւտրատնտեսական փոխգործակցության խթանման շուրջ` շեշտը դնելով Հայաստանի գյուղատնտեսական ապրանքների` Քուվեյթ արտահանման հնարավորությունների վրա:
Երկուստեք շեշտվեց միջմարզային բնույթի պատվիրակությունների փոխայցելություններն ակտիվացնելու կարեւորությունը:



























