Երեւանի Անդրանիկի փողոցում գտնվող մարզասրահի դիմաց, դեկտեմբերի 9-ին, ժամը 1.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 59-ամյա տղամարդուն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: