Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Սաֆար Աբիեւը հերքել է ասեկոսեները:

Ըստ haqqin.az-ի, նախկին նախարարը խախտել է լռությունը եւ azvision.az-ի հետ զրույցում հերքել մի շարք լրատամիջոցների տարածած լուրերն իր տնային կալանքի մասին: «Այդ ամենը  սուտ է, ամեն ինչ լավ է: Նման հիմար բաներ քննարկելու ժամանակ չկա», - ասել  է  Աբիեւը:

Նախկին նախարարը նաեւ նշել է, որ առողջական խնդիրներ չունի եւ այժմ հանգստանում է:

Հիշեցնենք, որ Սաֆար Աբիեւը Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 18 տարի: 2013 թ. հոկտեմբերին իրենրան այդ պաշտոնում փոխարինել էր  Զաքիր Հասանովը: