Գյումրիի Գորկու փողոցի թիվ 98 շենքի դիմաց, դեկտեմբերի 9-ին, ժամը 1.10-ի սահմաններում, «Շեվրոլետ Ավեո» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրի եզրաքարերին, այնուհետեւ՝ ճամփեզրի ծառին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: