Նյու Յորքում տղամարդը հարձակվել է «770»  սինագոգի՝ Բրուքլինում  հուդայական կրոնական «Խաբադա» շարժման գրասենյակի վրա, հայտնում է New York Post-ը:

Դեպքը կատարվել  է տեղի ժամանակով գիշերվա ժամը մեկին: Ըստ թերթի՝ սինագոգում հարձակման պահին աղոթողներ են եղել: 50-ամյա տղամարդը նրանցից Աստվածաշնչի մի օրինակ է խնդրել, հետո դուրս եկել: Որոշ ժամանակ անց վերադարձել եւ դանակով հարվածել է  Իսրայելի 23-ամյա քաղաքացու պարանոցին: Այժմ տուժածի կյանքին վտանգ չի սպառնում, փոխանցում  Lenta-ն:

Ամերիկյան CNN հեռուստաալիքը հայտնում է, որ ենթադրաբար հարձակվողն անօթեւան է եղել: Ձերբակալության ժամանակ նա հրազենային վնասվածք է ստացել եւ վախճանվել Kings County հիվանդանոցում:

Ըստ Սինագոգի ներկայացուցիչ Մոնի Էնդերի (Mony Ender)՝ ամենայն հավանականությամբ հանցագործությունը ատելության հողի վրա չի կատարվել: «Նա դանակահարել է մի մարդու, չնայած որ կարող էր ավելի շատ մարդկանց վրա հարձակվել», — հայտարարել է նա: