Ամերիկացի գիտնականները լաբորատոր պայմաններում վերստեղծել են  Սատուրնի արբանյակ Տիտանի ավազաբլուրները, որոնց օգնությամբ բացահայտել են արբանյակի վրա քամու արագությունը:

Epochtimes.ru-ի փոխանցմամբ` Թենեսի համալսարանի մոլորակաբանները բացահայտել են Տիտանի ավազաբլուրների ձեւավորման գործընթացը: Ենթարվում է, որ Տիտանի ավազը բաղկացած է սառույցից եւ պինդ ածպաջրածինների մանրահատիկներից: Գիտնականները վերստեղծել են Տիտանի ավազաբլուրները, այնուհետեւ աերոդինամիկ խողովակների օգնությամբ բացահայտել, որ դրանք ծանրության ուժի եւ այդ երկնային մարմնի մթնոլորտի պայաններում կարող են տեղաշարժվել 1,4 մ/վ արագությամբ: 

Բացի այդ, ավազաբլուրների ձեւերի ուսումնասիրության ժամանակ բացահայտվել է, որ դրանք ձեւավորվել են արեւմտյան քամիների ազդեցությամբ: Հատկանշական է, որ Տիտանի վրա գերակշռում է արեւելյան քամին: