Անկարան ինքնուրույն է կառուցում իր արտաքին քաղաքականությունը՝ զարգացնելով հարաբերություններ ինչպես Ռուսաստանի, այնպես ել ԵՄ-ի հետ, հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Յալչըն Ակդողանը:

«Չկա այնպիսի պետություն, որը կարող է ճնշում գործադրել Թուրքիայի վրա: ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների զարգանում են բարեկամական հիմքերի վրա եւ կառուցվում են՝ փոխադարձ շահերի հաշվի առնմամբ: Սակայն ԵՄ-ն մեր միակ առաջնահերթությունն է: Թուրքիայի արտաքին քաղաքականությունը բազմակողմ է, եւ ԵՄ-ն այդ վեկտորներից միայն մեկն է: Թուրքիան սերտ հարաբերություններ ունի թյուրքական աշխարհի եւ Ռուսաստանի հետ», - հայտարարել է Ակդողանը:

Նա հավելեց, որ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի վրա ոչ մի ճնշում չի նկատել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Երկուշաբթի Թուրքիա այց կատարած Մոգերինին հայտարարել էր, որ ԵՄ-ն Ռուսաստանի հետ նպատակաուղղված է ոչ թե առճակատման, այլ համագործակցության, ուստի մտադիր չէ խոչընդոտել ռուս-թուրքական հարաբերությունների զարգացմանը:

Թուրքիայում նոր գազատարի շինարարության մասին հայտարարվել է դեկտեմբերի 1-ին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝Թուրքիա կատարած պետական այցի շրջանակներում: