Հնդկաստանում փախուստի փորձի ժամանակ երկու կալանավոր սպանվել է, 13-ը կարողացել են փախչել՝ բանտապահների վրա չիլի պղպեղի փոշի լցնելով, հայտնում է  Agence France-Presse-ը:

Դեպքը կատարվել է հնդկական արեւելյան Ջարքհանդ նահանգի բանտերից մեկում:

Մի քանի տասնյակ բանտարկյալներ սկսել են համեմունքը լցնել ոստիկանների աչքերին, երբ իրենց դատարանից բանտ էին տեղափոխում: Ոստիկանները սպանել են երկու հոգու, 13-ին հաջողվել է փախչել, փոխանցում է Gazeta-ն:

Փախածներից մեկը ծայրահեղական քաղաքական գործիչ է՝ մաոիստական շարժման առաջնորդ: Ողջ նահանգում փախստականների որոնման հատուկ գործողություն է հյատարարվել: