Մինչեւ տարեվերջ իսպանական Parque Natural Baixa Limia-Serra do Xurés ազգային պարկում, որը տեղակայված է գալիական Օրենսե քաղաքի հարեւանությամբ, յուրօրինակ թանգարանային ցանց է բացվելու:
Իրար միացած ցուցասրահները զբոսաշրջիկների օգնության տեղեկատվական կենտրոններ են դառնալու: Այստեղ հնարավոր կլինի ձեռք բերել քարտեզներ, երթուղիներ ծրագրել՝ հաշվի առնելով տեղի ֆլորայի եւ ֆաունայի առանձնահատկությունները, վիրտուալ էքսկուրսիաների մասնակցել եւ այցելել լուսանկարչական ցուցահանդեսի:
Ընդհանուր առմամբ, Գալիսիայի տարածքում վեց թանգարան է ընդգրկելու: Ըստ BuenaEspana կայքի, դրանք գտնվում են Bande, Calvos de Randín, Entrimo, Lobeira, Lobios եւ Muíños համայնքներում:
«Ռոսբալտ»-ի փոխանցմամբ, իսպանական թանգարանների ցանցը միավորված է պորտուգալական համապատասխան թանգարանի հետ, որը տեղակայված է սահմանից այն կողմ գտնվող նույն արգելոցում:




























