Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ժամը 09.00-ին ավտոճանապարհին թափված եւ հարակից գտնվող (վտանգ ներկայացնող) քարաբեկորների պայթեցման աշխատանքները վերսկսվել են. փրկարարները քարաբեկորների վրա հորատել են 60 անցք, իսկ ժամը 17.50-ին մթության եւ վատ տեսանելիության պատճառով աշխատանքները դադարեցվել են. կշարունակվեն դեկտեմբերի 10-ի առավոտյան:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին, ժամը 19.06-ին տեղեկություն էր ստացվել որ Սյունիքի մարզի Շիշկերտ համայնքի մոտակայքում ակտիվացել է սողանք:

Ժամը 19.21-ին կապ էր հաստատվել Ծավի գյուղապետի  հետ, ով տեղեկացրել էր, որ ժամը 17.00-ի սահմաններում Շիշկերտ-Ծավ միջհամայնքային ավտոճանապարհի 2-րդ կմ-ին ակտիվացել է սողանք՝ փակելով ճանապարհահատվածը (մոտ 30 մետր):

Պարզվել էր, որ նշված հատվածում տեղի էր ունեցել քարաթափում, ինչի հետեւանքով ճանապարհահատվածը փակվել էր (մոտ 25 մ):

Փրկարարները դեկտեմբերի 8-ին քարաբեկորների վրա հորատել էին 45 անցք: