Ռուսաստանի հարազատներից եւ ծանոթներից ստացված լուրերը խորացրեցին Հայաստանում արժութային շոկը: Այս մասին դեկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Արթուր Ջավադյանը՝ մեկնաբանելով հայկական դրամի փոխարժեքի անկումը: Նա նշեց, որ Ռուսաստանում բնակվողների շրջանում անհանգստությունը մեծացավ նոյեմբերի 28-ին եւ դեկտեմբերի 1-ին, երբ փոխարժեքի կտրուկ տատանումներից հետո ՌԴ բանկերը դադարեցին հաճախորդներին արտարժույտ տրամադրել: Այդ պատժառով էլ, ըստ Արթուր Ջավադյանի, Հայաստանի ԿԲ-ն այս օրերի ընթացքում բազմիցս դիմել է բնակչությանը՝ խնդելով խուճապի չմատնվել եւ դրամը դոլարով չփոխանակել ավելին, քան իրականում անհրաժեշտ է սովորական ժամանակաշրջանում:

Ջավադյանը հիշեցրեց, որ ռուսական շուկայում արժութային շոկը հետեւեց նոյեմբերի 28-ի ՕՊԵԿ-ի հայտարարությանը, երբ վերջինը հրաժարվեց գները պահպանելու համար կրճատել նավթի արդյունահանման ծավալները: Նավթի գների հետագա տատանումների հետեւանքով ռուբլու անկումն ուժեղացավ: Կրկնակի շոկից հետո դեկտեմբերի 1-ին ռուսական արժույթի անկումը կազմեց ավելի քան 7%:

Ըստ Հայաստանի ԿԲ ղեկավարի, դրանից հետո մեր երկրում Ռուսաստանի, ինչպես նաեւ ԱՊՀ այլ երկրների հարազատներից ու ծանոթներից ահազանգ հնչեցվեց: «Մի մոռացեք, որ, ընդհանուր առմամբ, այնտեղ գրեթե երեք միլիոն մեր հայրենակիցներ են բնակվում: Ճգնաժամի օրերին շատ բանկեր, ընդ որում՝ խոշորագույն, դադարեցրել էին արտարժույթի փոխանակումը, իսկ որոշները՝ նույնիսկ դեպոզիտներից դրանց տրամադրումը: Իսկ Հայաստանում եւ ԱՊՀ մյուս պետություններում ահազանգ հնչեցվեց»,- հավելեց Արթուր Ջավադյանը:

«Օրինակ, հիմա Bloomberg-ում դոլարի հանդեպ ռուբլու փոխարժեքը կազմում է 54.17: Ռուսաստանում տարադրամի փոխանակման կետերում վերին շեմը կարող է մեկ-երկու ռուբլով ավելի լինել: Իսկ դա քիչ չէ: Թող ծավալները կխաբեն մեզ. դա ավելի քան 15 դրամ է, ընդ որում՝ մեկ օրվա ընթացքում: Իսկ դա արդեն շոկ է: Այնպես որ՝ Հայաստանի վրա ազդեցությունը շատ ավելի մեծ էր, քան թվում է»,- նշեց Հայաստանի ԿԲ նախագահը: