Գիտնականներն ամփոփել են բազմամյա գիտափորձի արդյունքները, որոնք սկսվել են դեռեւս 1930-ական թվականներին: Հետազոտողների նպատակն էր՝ բացահայտել կյանքի երկարակեցության կախվածությունը մարդու բնավորության որոշակի գծերից:
Հետազոտությանը մասնակցել է 20 տարեկան 600 կամավոր: Նրանց ընկերները պետք է բնութագրեին փորձի մասնակիցների անձնական հատկանիշները: 75 տարի անց գիտնականները հարցման արդյունքները համեմատել են գիտափորձին մասնակցած բոլոր մասնակիցների կյանքի տեւողության հետ:
Ըստ Informing-ի, արդյունքում պարզվել է, որ այն մարդիկ, որոնց ընկերները բնութագրել են որպես նոր մարդկանց հանդեպ բաց եւ բարեխիղճ, ամենից երկարն են ապրել:
Հարկ է նկատել, որ սա վերաբերում է ուժեղ սեռի ներկայացուցիչներին: Իսկ ահա կանանց պարագայում երկարակեցության համար պատասխանատու բնավորության հիմնական գծերն են էմոցիոնալ կայունությունն ու բարյացկամությունը:




























