Մեծ Բրիտանիայի Goldgenie ընկերությունը 24 կարատ ոսկով պատված հեծանիվ է ստեղծել, հաղորդվում է ընկերության կայքում: Հեծանիվը պատրաստվել է արական մոդելի հիման վրա: Ամենաթանկ ոսկե հեծանվի արժեքը կազմում է 250 հազար ֆունտ (շուրջ 400 հազար դոլար):
Ոսկով պատված են հեծանվի բոլոր դետալները: Նստատեղը Սան Մարկո շարքի սահմանափակ արտադրության փափուկ թավշով է պատված, հեծանիվը զարդարված է ադամանդներով: Գնորդները կարող են պատվիրել նաեւ ղեկի եւ նստատեղի հավելյալ տարբերակ՝ կաշվից եւ թանկարժեք քարերից, փոխանցում է Lenta-ն:
Goldgenie-ը մասնագիտացած է ոսկով եւ թանկարժեք քարերով պատված բացառիկ նվերների պատրաստման մեջ: Ընկերության արտադրանքների շարքում կան ծաղիկների տեսքով ոսկյա զարդեր, քանդակներ եւ բջջային հեռախոսներ:




























