Հնդկաստանի Կալկաթա քաղաքի բնակչուհին գրավոր դիմել է ոստիկանություն եւ հայտնել, որ բարեկամները հարկադրաբար իրեն տեղավորել են հասարակաց տանը այն բանի համար, որ ինքը չի կարողանում դուստր ունենալ:

Անցած հանգստյան օրերին կնոջը հասարակաց տնից դուրս են բերել բարեգործական կազմակերպության աշխատակիցները, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նա պատմել է, որ ամուսնու կողմի բարեկամները սկսել են նվաստացնել իրեն այն բանից հետո, երբ ինքը մեկը մյուս հետեւից 3 որդի է ունեցել:

Կինը նշել է, որ ամուսնու բարեկամները պարբերաբար իրեն ստիպել են ընտանիքի կին անդամներին աշխատել որպես մարմնավաճառ, ու հենց այդ պատճառով էլ ցանկացել են, որ հարսը դուստր ունենա:
Կալկաթայի ոստիկանությունը հետաքննություն է սկսել փաստի առթիվ: