Թաիլանդում հանրային լայն արձագանք է ստացել դպրոցականների համար ուսուցողական ֆիլմը, որը նկարահանվել է կառավարության պահանջով եւ որում երեխան Ադոլֆ Հիտլերի դիմանկարն է նկարում:
Տեղի Khaosod թերթի փոխանցմամբ, կարճամետրաժ ֆիլմը նկարահանվել է Թաիլանդի պրոդյուսերական խոշոր ընկերություններից մեկի կողմից՝ վարչապետի գրասենյակի պատվերով:
Ֆիլմը նկարահանվել էր 12-սերիանոց «Թաիլանդական հպարտություն» նախագծի շրջանակում: Հիտլերի հետ կապված տեսարանը «ժողովրդավարական դասի» շրջանակում էր: Կադրում աշակերտը նկարում է Երրորդ ռեյխի առաջնորդին: Համադասարանցին ծափահարում է նրա աշխատանքի արդյունքը, որում պարզ երեւում է նացիստական սվաստիկան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ես չէի կարծում, որ խնդիր կլինի: Հիտլերի նկարով մարզաշապիկներ կարելի է տեսնել որտեղ պատահի: Դա նորաձեւ է, բայց չի նշանակում, թե ինչ-որ մեկը համակրում է Հիտլերին», - վստահ է ռեժիսոր Կուլպ Կուլյարուեկը:
Սակայն այս տեսակետին համամիտ չեն շատ օգտատերեր: Վարչապետի գրասենյակն առայժմ մեկնաբանություններով հանդես չի եկել:




























