Մոսկվան Թայլանդում ձերբակալված ռուսաստանցի դիրիժոր Միխայիլ Պլետնեւին չի թողնի բախտի քմահաճույքին: Ինչպես նշված է Ռուսաստանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ, «Բանգկոկում Ռուսաստանի դեսպանատունը  կապի մեջ է Պլետնեւի եւ թայլանդական իրավապահների հետ՝ պարզելու իրավիճակը եւ Ռուսաստանի քաղաքացուն նման դեպքերում անհրաժեշտ իրավաբանական եւ հյուպատոսական օգնություն ցուցաբերելու համար»:

Ինչպես արդեն հաղորդել է NEWS.am-ը, ռուսաստանցի հայտնի երաժիշտ, դաշնակահար եւ դիրիժոր, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, «Գրեմմի» մրցանակի փանեկիր, Ռուսական ազգային նվագախմբի հիմնադիր եւ գեղարվետսական ղեկավար Միխայիլ Պլետնեւը հուլիսի 4-ին ձերբակալվել է Թայլանդի Պատտայա առողջավայրում: Նա մեղադրվում է մանկապիղծների ցանցի անդամ լինելու եւ անչափահասներին մարմնավաճառության մեջ ներքաշելու մեջ:

53-ամյա ռուսաստանցու համակարգչի խուզարկության ժամանակ մանկական պոռնոգրաֆիայի լուսանկարներ են հայտնաբերվել:

Տեսագրություններում երեւումէ  նաեւ Պլետնեւը, որ սեքսով է զբաղվում փոքրիկ տղաների հետ: