Ադրբեջանի փաստաբանների կոլեգիան պահանջում է դադարեցնել Խալիդ Բաղիրովի փաստաբանական գործունեությունը եւ այդ պահանջով արդեն դիմել է դատարան: Միաժամանակ, կոլեգիան նախքան դատը  փաստաբանական գործունեության դադարեցման մասին որոշում է ընդունել: Այդ մասին Turan-ին հայտնել է անձամբ Բագիրովը:

Նման որոշման պատճառը վերաքննիչ դատարանում «ՌԵԱԼ» շարժման առաջնորդ Իլգար Մամեդովի գործով Բաղիրովի ելույթն է եղել: «Ելույթիս ժամանակ ես ասացի, որ եթե Ադրբեջանում արդարություն լիներ, ապա դատարանը նման վճիռ չէր կայացնի, իսկ Ռաշիդ Հուսեյնովը դատավոր չէր աշխատի: Հենց վերջին արտահայտությունն էլ հանդիսանում է Կոլեգիայի որոշման պատճառը»:

Նշենք, որ Խալիդ Բագիրովը հայտնի փաստաբան է, շատ «քաղաքական» գործեր է վարել: Մասնավորապես, նա Լեյլա Յունուսի, Հիլալ Մամեդովի, Իլգար Մամեդովի, բլոգեր Աբդուլ Աբիլովի, NIDA-ի ակտիվիստների փաստաբաններից է եղել:

2011թ. Բագիրովի փաստաբանական գործունեությունը մեկ տարով դադարեցվել էր՝ Բաքվի ոստիկանապետին հերյուրելու համար: