Բաքվում անհայտ չարագործները թալանել են Քուվեյթի դեսպանին:

Ինչպես հաղորդում է haqqin.az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությունը, անհայտ անձինք Ադրբեջանում Քուվեյթի դեսպան Սաուդ Աբդուլազիզ ալ-Ռումիի բանկային քարտից հանել են 22 484 դոլար:

Տեղեկատվության համաձայն՝ ոստիկանություն է դիմել Ադրբեջանի միջազգային բանկի աշխատակիցը եւ հայտնել, որ օգոստոսի 1-8-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք Քուվեյթի դեսպանի հաշվից հանել են 22 484  դոլար:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ գումարները համացանցի միջոցով գողացել է Քուվեյթի դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչը:

Փաստի առթիվ քննություն է ընթանում: