Ռուսաստանը կների Ուզբեկստանի պարտքի 95%ը, լրագրողներին հաղորդել է Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը:

Նոյեմբերի դրությամբ պարտքի ընդհանուր գումարը կազմում է մոտ 890 մլն դոլար, որից 500 մլն դոլարը մայր գումարն է, իսկ 388 մլն դոլարը՝ հաշվեգրված տոկոսները:

Այսպիսով, Ռուսաստանը Ուզբեկստանին կների մոտ 850 մլն դոլար պարտք, հայտնում է RBK-ն:

Ավելի վաղ, Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հստակեցրել էր, որ Ուզբեկստանի պարտավորության հարցի լուծումը նոր վարկերով այդ երկիր ռուսական ռազմական տեխնիկա մատակարարելու համար նոր հնարավորություններ կստեղծի:

Հիշեցնենք, որ Պուտինը մեկօրյա պաշտոնական այցով ժամանել է Տաշքենտ: ՌԴ-ի նախագահը Ուզբեկստանն անվանել է Կենտրոնական Ասիայում ՌԴ-ի առաջնահերթ գործընկերներից մեկը, իսկ Ուզբեկստանի նախագահ Քարիմովն, իր հերթին, նշել է տարածաշրջանում Ռուսաստանի կայունացնող դերը եւ անհեռանկարային է համարել ռուս-ուզբեկական հարաբերությունների շահերի ընդհանրությունը արհամարհելու փորձերը:

Կրեմլի մամուլի ծառայությունում հստակեցրել են, որ այցի ընթացքում Ռուսաստանի եւ Ուզբեկստանի միջեւ 2015-2019թթ. տնտեսական համագործակցության խորացման ու զարգացման հիմնական ուղղությունների շուրջ համաձայնություն կստորագրվի: Բանակցությունների ավարտից հետո Պուտինը այցով կմեկնի Հնդկաստան: